20:39 Յուրգեն Կլոպ. Լավ կանխազգացում ունեմ | |
«Արսենալի» հետ խաղում պարտավոր ենք մրցակցից մեկ քայլ առաջ լինել, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Գերմանացի մասնագետը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Լոնդոնի «Արսենալի» հետ հանդիպնման մասին։ «Կարող ենք ավելի լավ խաղալ, եւ մենք այդպես էլ պատրաստվում ենք անել։ Լավ կանխազգացում ունեմ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Բորուսիան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Հանովերին»։
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

