18:47 Վենգեր. ««Բորուսիայի» հետ խաղում բաց ֆուտբոլ է սպասվում» | |
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ հոկտեմբերի 22-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կայանալիք հանդիպման մասին:
««Բորուսիայի» մոտ խաղալու ցանկությունը շատ մեծ է, խաղալու` գործին ճիշտ վերաբերմունք ցուցաբերելով: Այդ երկրի ակումբները բազմաթիվ տաղանդաշատ ֆուտբոլիստներ են տվել: Գերմանացի խաղացողներ մեր թիմում նույնպես կան, և մենք քաջատեղյակ ենք նրանց կարողություններին: Այդ հանդիպմանը ամենայն հավանականությամբ բաց ֆուտբոլ է ընթանալու: Նրանք էլ են խիզախորեն առաջ նետվում, մենք էլ սովոր ենք խաղալ առաջին համարով: Այնպես որ մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում», - ասել է Վենգերը: Երկու տուրից հետո F խմբում «Արսենալն» ունի 6, իսկ «Բորուսիան»` 3 միավոր: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

