Вверх


Вакансии
Требуются журналисты

Блоги пользователей
Мысли наших болельщиков

Конкурс прогнозов
Прием ставок на матчи

Пользователь недели
Реббека
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 23 » The Independent. Մխիթարյանը կառավարում էր «Բորուսիայի» խաղը եւ ստվերում թողեց Օզիլին
13:26
The Independent. Մխիթարյանը կառավարում էր «Բորուսիայի» խաղը եւ ստվերում թողեց Օզիլին
«Արսենալի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի բոլոր գործողություններում նկատվում էր բարձր կարգ, գրում է The Independent-ը, որն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լոնդոնի «Արսենալի» միջեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խանղին:

«Մինչեւ խաղը բոլորը հիանում էին Մեսութ Օզիլով, սակայն խաղադաշտում ամենաակտիվ ֆուտբոլիստը հյուրերը 10 համար Հենրիխ Մխիթարյանն էր: Ցուցադրելով հիանալի տեխնիկա, ակտիվություն ու համառություն՝ Մխիթարյանն ընդգծեց, թե ինչու էր «Լիվերպուլն» այդքան շատ ցանկանում ձեռք բերել նրան: Հայ կիսապաշտպանն առաջ մղեց «Բորուսիային»՝ աչքի ընկնելով դիպուկ հարվածով: Նրա բոլոր գործողություններում նկատվում էր բարձր կարգ: Մխիթարյանը գտնում էր ազատ տարածություններ, շրջանցում էր «Արսենալի» ֆուտբոլիստներին, վաստակում էր տուգանային հարվածներ եւ կառավարում էր դորտմունդցիների խաղը: «Բորուսիան» կորցրել է Մարիո Գյոտցեին, բայց ոչ իր դեմքը»,- գրում է The Independent-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Լոնդոնում հաղթեց 2:1 հաշվով, իսկ դորտմունդցիների առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղաց 67 րոպե:
Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 230 | Ավելացրեց: Ադմին(Ռոյս) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Ադմին(Ռոյս)  
0
HASTAT SMBAT JAN

1 SMBATBVB  
0
mkhitaryan saxic el lav xaxac bayc ozilneler lav xaxum

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]