19:44 Սպալետի. Վերջին խաղերում «Բորուսսիան» շատ լավ տեսք ունի | |
![]() «Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսսիայի» հետ դիմակայության մասին: «Վերջին խաղերում «Բորուսսիան» շատ լավ տեսք ունի: Նրանց վերջին խաղում, որը տեղի ունեցավ երեկ, կարծում եմ՝ այն գոլերը, որոնք «Բորուսսիան» խփեց անդրադարձի, խաղային պատահականությունների շնորհիվ, մի փոքր խամրեցրին խաղի էությունը: «Բորուսսիան» հիանալի խաղաց, սակայն պատահականության շնորհիվ խփված գոլերի պատճառով կարող է թվալ, որ հաղթանակը նրանց հեշտությամբ տրվեց»,-ասել է Սպալետին:
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


