10:04 Ruhr Nachrichten-ը ամենացածր գնահատականը տվել է Հենրիխ Մխիթարյանի խաղին | |
Բունդեսլիգայի յուրաքանչյուր տուրից հետո գերմանական առաջատար Ruhr Nachrichten պարբերականի ֆուտբոլային փորձագետներն իրենց գնահատականն են տալիս Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստների խաղին: 9-րդ տուրի «Բորուսսիա»-«Հանովեր» (1:0)խաղի համար ամենացածր գնահատականի արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 6 հնարավորից ստանալով 4,5: Այս խաղին Մխիթարյանը մասնակցեց 80 րոպե, ապա տեղը զիջեց Յոնաս Հոֆմանին: Ներկայացնում ենք Յուրգեն Կլոպի սաների՝ «Հանովերի» դեմ ցուցադրած խաղի համար ստացած գնահատականները: Հիշեցնենք, որ Գերմանիայում գնահատման համակարգը տարբերվում է՝ 6-ն ամենացածր, իսկ 1-ը՝ ամենաբարձր ցուցանիշներն են:
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

