Вверх


Вакансии
Требуются журналисты

Блоги пользователей
Мысли наших болельщиков

Конкурс прогнозов
Прием ставок на матчи

Пользователь недели
Реббека
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 5 » Պաշտոնական. Լևանդովսկին հնգամյա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ
12:58
Պաշտոնական. Լևանդովսկին հնգամյա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ
Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը հաստատել է այն տեղեկատվությունը, որ Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ 5-ամյա պայմանագիր է կնքել:

Այսօր Լևանդովսկին Մյունխենում բուժզննում է անցել, որից հետո կողմերը կնքել են մինչև 2019 թվականը գործող պայմանագիրը: Լեհ հարձակվողի տեղափոխության վերաբերյալ «Բավարիայի» ղեկավար խորհրդի անդամ Կառլ-Հանց Ռումենիգեն ասել է հետևյալը.

«Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից է: Նա նոր թափ կհաղորդի «Բավարիային»: Մենք շատ ուրախ ենք, որ այսօր կողմերը համաձայնության են եկել»:

Ռոբերտ Լևանդովսկին պաշտոնապես կներկայացվի որպես «Բավարիայի» ֆուտբոլիստ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հուլիսի 1-ին:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է Գերմանիայի առաջնության 17 խաղի, դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 219 | Ավելացրեց: Ադմին(Ռոյս) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]