22:37 Ուիլշիր. «Բորուսիայի» արագ գոլը տհաճ անակնալ էր մեզ համար | |
Մրցակիցը վճռորոշ գոլ խփեց հանդիպման վերջնամասում, եւ մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ։ Մրցակիցը ժամանել էր Լոնդոն լավ հանդիպում անցկացնելու մտադրությամբ, հայտարարել է «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման մասին։ «Բորուսիան» լավ մարզավիճակում է, եւ մրցակցին դժվար է հաղթել։ Ցանկանում էինք, որ գնդակն ավելի հաճախ հայտնվի Մեսութ Օզիլի մոտ, սակայն գերամանացիները փակել էին նրան։ Այժմ պետք է լավ պատասխան տանք «Բորուսիային»։ Մրցակիցը լավ էր խաղում։ Հաշվի առնելով նախկին արդյունքները՝ թվում էր, որ ամեն ինչ այդպես էլ կշարունակվի, սակայն մրցակցի արագ գոլը տհաճ անակնկալ էր մեզ համար։ Առջեւում երեք խաղ կա, որոնցում կարող ենք 9 միավոր վաստակել։ Գիտենք, թե ինչ է հարկավոր անել»,- Ուիլշիրի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Հիշեցնենք, որ «Արսենալը» պարտվել է 1։2 հաշվով, իսկ «Բորուսիայի» կազմում առաջին գոլի հեղինակն է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

