18:44 Մետցելդեր. «Բորուսսիան» ֆավորիտ է «Շալկեի» դեմ խաղում | |
Գերմանական «Շալկե-04»-ի նախկին պաշտպան Կրիրստոֆ Մետցելդերը խոսել է Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակներում սպասվող հանդիպման վերաբերյալ իր ակնկալիքների մասին, որի ժամանակ գելզենկիրխենցիները խաղալու են Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ։ Այս երկու սկզբունքային հակառակորդների մրցավեճը տեղի կունենա «Շալկեի» հարկի տակ։ «Կարծում եմ, որ այս հակամարտությունում ֆավորիտը «Բորուսսիան» է։ Թեկուզ և այն պատճառով, որ նրանց միջև վերջին երկու հանդիպումներում հաղթանակ է տոնել «Շալկեն»։ Համոզված եմ, որ դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կհրավիրի իր սաների ուշադրությունն այդ հանգամանքի վրա»,-ասել է Մետցելդերը իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

