18:10 Լյով. Գերմանիայի հավաքականը խաղաոճով նման է «Բավարիան» և «Բորուսսիային» | |
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը Bild պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ իր ընտրանու խաղային փիլիսոփայությունը նման է «Բավարիայի» փիլիսոփայությանը: «Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» խաղաոճերն այդքան էլ չեն տարբերվում: Մենք ցանկանում ենք տիրել գնդակին, սուր գրոհել, ագրեսիվ պաշտպանվել: Նման ձևով, սակայն, խաղում է ոչ միայն Գվարդիոլայի «Բավարիան», այլև Յուրգեն Կլոպի «Բորուսսիան». այնպես որ, Գերմանիայի հավաքականը որոշ չափով նման է այս գրանդներին»,-ասել է Լյովը: Հիշեցնենք նաև, որ Յոախիմ Լյովի սաներն արդեն ապահովել են աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու ուղեգիրը:
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

