Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հունվարի 2-ին կտեղեկացնի «Բավարիա» իր տեղափոխության մասին. գրում է «Marca»-ն:
Լեհ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն իր ներկայիս թիմի հետ սպառվում է ամռանը, ուստի հունվարի 1-ից սկսած նա իրավունք ունի պայմանագիր կնքլեու ցանկացած ակումբի հետ: Արդեն երկար ժամանակ է, ինչ խոսակցություններ են պտտվում, որ հարձակվողը պատրաստվում է միանալ Գվարդիոլայի թիմին, սակայն նա դեռ չի հաստատել այս տեղեկությունները:
Ֆուտբոլիստի անունը հաճախ կապվում է նաև «Ռեալ Մադրիդի», «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: