13:05 Լևանդովսկին «Բորուսսիայի» երկրպագուների աջակցությունը ստանալու հույս ունի | |
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով երեկ 5-ամյա պայմանագիր է ստորագրել «Բավարիայի» հետ և ամռանից հանդես է գալու մյունխենյան ակումբում, դիմել է «Բորուսսիայի» երկրպագուներին: ««Բորուսսիայի» հարգելի երկրպագուներ, ես ցանկանում եմ կարճ կոչով դիմել Ձեզ: Մեր առջև դեռ կես տարի կա, որի ընթացքում մենք ունենք որոշ նպատակներ, որոնց ցանկանում ենք միասին հասնել: Եթե անգամ Ձեր մեջ եղել են երկրպագուներ, ովքեր համամիտ չեն որոշմանս հետ, ես հույս ունեմ, որ կստանամ Ձեր աջակցությունը: Ամեն դեպքում ամբողջ ուժերս տալու եմ «Բորուսսիային»: Ձեր Ռոբերտ Լևանդովսկի»,-լեհ հարձակվողի խոսքերը մեջբերել է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

