18:35 Լևանդովսկին՝ անգլիական երկու ակումբների ուշադրության կենտրոնում | |
Դորտմունդի «Բորուսսիայի» առաջատար ֆուտբոլիստներից Ռոբերտ Լևանդովսկին հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» ուշադրության կենտրոնում, գրում է Daily Mirror-ը: Երկու ակումբների ղեկավարություններն էլ կփորձեն բանակցություններ սկսել «Բորուսսիայի» հետ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Վերոնշյալ աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Արսենալը» պատրաստ է Լևոնդովսկու համար առաջարկել 25 մլն ֆունտ սթերլինգ: Իսկ ահա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին փոխանակության հույս ունի՝ այն է զիջել «Բորուսսիային» Էդին Ջեկոյին և ստանալ Լևանդովսկուն: Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռոբերտ Լևանդովսկին, ում' դորտմունդյան ակումբի հետ գործող պայմանագիրը վավերական է մինչև 20014 թվականի հունիսը, ձմռանը համալրելու է Մյունխենի «Բավարիայի» կազմը: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

