18:10 Կլոպ. Ուժասպառ լինելուց հետո դադարեցինք ֆուտբոլ խաղալ | |
| Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի՝ Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Հանովերի» նկատմամբ տոնած նվազագույն հաշվով հաղթանակը: «Այս խաղն արտացոլում է վերջին 13 օրերի մեր խնդիրները: Լավ էինք խաղում, քանի դեռ ուժ ունեինք, սակայն ուժասպառ լինելուց հետո հետո դադարեցինք ֆուտբոլ խաղալ: Դրա պատճառը ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակն էր, բացի այդ փոխանցումները շատ երկար էին, որոշ դեպքերում անիմաստ: Այս խաղը կարող ենք համարել հավելյալ մարզում, որը պակասում էր առաջնությունում հայտարարված դադարի հետևանքով: Իսկական աշխատանքային հաղթանակ տոնեցինք, ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է»,-ասել է Յուրգեն Կլոպը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

