18:45 Կլոպ. Մնում եմ «Բորուսսիայում», թեև ավելի գայթակղիչ առաջարկներ ունեմ | |
Մրցաշրջանի մեկնարկից առաջ Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ծառայություններով հետաքրքրված են եղել որոշ անգլիական ակումբներ, հայտնում է գերմանական մամուլը։ «Որոշ անգլիական ակումբների ներկայացուցիչներ կապվել են ինձ հետ և ցանկացել բանակցություններ վարել իմ տեղափոխության հետ կապված։ Բայց ես նրանց հետ բանակցելու որևէ հիմք չունեի։ Հարցը գումարի մեջ չէ. դու կարող ես շատ ավելին վաստակել անգլիական, չինական կամ ռուսական ակումբներում, բայց դա չէ ամենակարևորը։ Եթե ինձ երկու տարի առաջ էլ ասեին, որ ինձ ցանկանում են տեսնել Անգլիայում, ես կպատասխանեի, որ դա անհնար է»,-հայտարարել է Կլոպը։ | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

