12:42 Կլոպ. Մենք արժանի էինք հաղթանակի, բայց պայքարը հավասար էր | |
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Բունդեսլիգայի 10-րդ տուրի՝ «Շակլեի» հետ դերբիի մասին իր տպավորություններով (3:1)։ «Հանդիպումը շատ լարված էր անցնում։ Մենք ավելի լավ սկսեցինք և հաշվի մեջ առաջ անցանք գերազանց կոմբինացիայից հետո։ Դրանից հետո խաղն ավելի բաց դարձավ, մենք մրցակցին տարածություն տվեցինք, և «Շալկեն» օգտվեց դրանից։ Բարեբախտաբար՝ Վայդենֆելլերը կարողացավ հետ մղել 11-մետրանոցը։ Ընդմիջումից անմիջապես հետո մենք մեծացրինք առավելությունը, և խաղը նորից փակ դարձավ։ Մաքս Մեյերը շատ լավն էր. նա զգալի ազդեցություն թողեց խաղի վրա և հմտորեն էր տեղաշարժվում։ Ապա «Շալկեն» խփեց պատասխան գոլը, որին արժանի էր,և իրավիճակը ավելի պայթյունավտանգ դարձավ։ Երկու թիմերն էլ պայքարում էին ամբողջ ուժով։ Ամբողջության մեջ մենք արժանի էինք հաղթանակի, բայց դրան հասանք հավասար պայքարի արդյունքում, այնպես որ շատ գոհ ենք արդյունքից»,-ասել է Կլոպը։ | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

