15:48 Կլոպ. Երբ անգլերենս լավացնեմ՝ կարող եմ տեղափոխվել Անգլիա | |
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է տեղեկությունները, համաձայն որոնց՝ ինքն առաջարկներ է ստացել «Չելսիից» և «Մանչեսթեր Սիթիից»։ »Ես երբեք չեմ ասել, որ այդ ակումբներից որևէ մեկից առաջարկ եմ ստացել։ Ես արդեն 46 տարեկան եմ։ Ինչ-որ տեսանկյունից ես այնքան էլ երիտասարդ չեմ, մյուս կողմից էլ հեռու եմ ծեր լինելուց։ Ես ցանկանում եմ շարունակել աշխատել, և հավանական է, որ եթե ապագայում բարելավեմ անգլերենի իմացությունս, ապա կարող եմ նաև Անգլիա տեղափոխվել։ Սակայն այս պահին ես մտածում եմ միայն «Բորուսսիայի» մասին»,-հայտարարել է Կլոպը։ | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

