11:32 Կլոպ. Ցավում եմ, որ Վենգերի թիմը պարտվեց իր ծննդյան օրը | |
Դորտմունդի «Բորուսսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իր թիմի՝ «Արսենալի» նկատմամբ տոնած հաղթանակը: «Ցավում եմ, որ Արսեն Վենգերի ծննդյան օրն իր թիմը պարտություն կրեց: Ինքս ծնվել եմ հունիսին, երբ խաղեր չեն լինում (ծիծաղում է-խմբ.): Այսօր երկու թիմերն էլ շատ լավ էին պայքարում, և խաղի ելքը կարող էր վճռել ցանկացած գրոհ: Խփած երկրորդ գոլից հետո մենք հսկայական աշխատանք կատարեցինք հաշիվը պահպանելու համար: Տղաները մինչև վերջ նվիրված խաղացին, ֆանտաստիկ արագություն և համաձայնություն ցուցադրեցին»,-ասել է Կլոպը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

