Вверх


Вакансии
Требуются журналисты

Блоги пользователей
Мысли наших болельщиков

Конкурс прогнозов
Прием ставок на матчи

Пользователь недели
Реббека
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 22 » Կլոպ. Ցանկանում ենք կանգնեցնել «Արսենալի» հաղթարշավը
13:39
Կլոպ. Ցանկանում ենք կանգնեցնել «Արսենալի» հաղթարշավը

«Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր թիմը պետք է ամեն օր կատարելագործվի, բայց պարտադիր չէ, որ ամեն տարի եզրափակչում հանդես գա:

««Արսենալը» հաղթական ընթացքի մեջ է,  իսկ մենք ցանկանում ենք կանգնեցնել նրան: Մենք պետք է ամեն օր կատարելագործենք մեր խաղը, բայց պարտավոր չենք ամեն տարի դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ինչպես ցանկանում են երկրպագուները»,-ասել է Կլոպը:

Գերմանացի մասնագետը խոսել է նաև մրցակցի առաջատար ֆուտբոլիստներից Մեսութ Օզիլի մասին.

«Մեսութը շատ խելացի ֆուտբոլիստ է, նա կարող է խաղալ ցանկացած թիմում: «Արսենալը» նրա հետ բավականին ուժեղացել է: Առհասարակ, եթե հաշվի չառնենք մի քանի վնասվածքները, Արսեն Վենգերի թիմը շատ լավ տպավորություն է թողնում»:

Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 218 | Ավելացրեց: Ադմին(Ռոյս) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]