19:46 Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական թիմում | |
Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքը ներկայացրել է մրցաշրջանի առաջին հատվածի 17 խաղերի արդյունքով կազմված խորհրդանշական թիմը: Ուշագրավ է, որ 11 ֆուտբոլիստներից 6-ն առաջատար Մյունխենի «Բավարիայից» են, 4-ը' Դորտմունդի «Բորուսսիայից» և մեկը' Մաքս Կրուզեն, Մյունխենգլադբախի «Բորուսսիայից»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսսիայում» իր թիմակիցներ Մատս Հյումմելսի, Մարկո Ռոյսի և Ռոբերտ Լևանդովսկի հետ լավագույնների թվում է: Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական կազմն ունի հետևյալ տեսքը. Նոյեր - Լամ, Հյումմելս, Բոատենգ, Ալաբա - Ռոբեն, Հենրիխ Մխիթարյան, Ռոյս, Ռիբերի - Կրուզե, Լևանդովսկի: Հենրիխ Մխիթարյանի խաղին անդրադառնալիս Բունդեսլիգայի պաշտոնական կայքն առանձնացրել է հայ ֆուտբոլիստի արագությունը և նշել, որ նա միջինը 12.4 կմ տարածություն է անցնում: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |||||
| |||||

