Вверх


Вакансии
Требуются журналисты

Блоги пользователей
Мысли наших болельщиков

Конкурс прогнозов
Прием ставок на матчи

Пользователь недели
Реббека
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 6 » Հենրիխ Մխիթարյան. Սանկտ Պետերբուրգի եղանակը եւ խոտածածը օպտիմալ չեն լինի մեզ համար
19:24
Հենրիխ Մխիթարյան. Սանկտ Պետերբուրգի եղանակը եւ խոտածածը օպտիմալ չեն լինի մեզ համար
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում թույլ թիմեր չեն լինում, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 24-ամյա ֆուտբոլիստը խոսել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի դիմակայության մասին:

«Այս փուլում հեշտ մրցակիցներ չեն լինում: Բոլոր թիմերն էլ ունեն իրենց արժանիքները: Ով գիտի, թե մինչեւ այդ խաղերն ինչ տեղի կունենա մեր մրցակցի հետ: Խոսքը նաեւ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մասին է:

Ինչ վերաբերում է խաղային պրակտիկայի բացակայությանը, «Զենիթը» կանցկացնի շատ ընկերական խաղեր եւ «Բորուսիայի» հետ դիմակայությանը կնախապատրաստվի ինչպես հարկն է: Չմոռանանք նաեւ, որ Սանկտ Պետերբուրգի եղանակը եւ խոտածածը օպտիմալ չեն լինի մեզ համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ «Զենիթի» եւ «Բորուսիայի» միջեւ առաջին խաղը կկայանա փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում:

Դիտումներ: 200 | Ավելացրեց: Ադմին(Ռոյս) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]