21:19 Հենրիխ Մխիթարյան. Պետք է շարունակել նույն ոգով | |
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիասպաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Շալկեի» դեմ Բունդեսլիգայի 10-րդ տուրում տարած 3:1 հաշվով հաղթանակը շատ կարևոր էր թիմի համար։ «Ես ուրախ եմ մեր երկրպագուների և բոլոր նրանց համար, ովքեր մեզ էին աջակցում։ Դերբիում հաղթելը հրաշալի է։ Պետք է շարունակենք նույն ոգով հանդես գալ»,-Մխիթարյանի խոսքերն է փոխանցում Fussballeuropa.com-ը։ Հիշեցնենք, որ «Շալկեի» դեմ հանդիպման ժամանակ Մխիթարյանը երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
| |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

