Вверх


Вакансии
Требуются журналисты

Блоги пользователей
Мысли наших болельщиков

Конкурс прогнозов
Прием ставок на матчи

Пользователь недели
Реббека
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 8 » Հենրիխ Մխիթարյան. Չեմպիոնների լիգայի այս փուլում հեշտ մրցակիցներ չեն լինում
22:01
Հենրիխ Մխիթարյան. Չեմպիոնների լիգայի այս փուլում հեշտ մրցակիցներ չեն լինում
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է արտահայտել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հակառակորդ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» վերաբերյալ:

«Այս փուլում հեշտ մրցակիցներ չկան: Բոլոր թիմերն ունեն իրենց արժանիքները: Ով գիտի, թե ինչ կարող է տեղի ունենալ մեր մրցակցի հետ խաղերի ժամանակ: Բացի այդ, հնարավոր են ձեռքբերումներ:

Ինչ վերաբերում է խաղային պրակտիկայի բացակայությանը, ապա «Զենիթը» շատ ընկերական հանդիպումներ կանցկացնի և «Բորուսսիայի» հետ խաղերին լավ կպատրաստվի: Այս ամենին գումարած` Սանկտ-Պետերբուգի եղանակը և խոտածածկը մեզ վրա դրական չեն անդրադառնա»,-ասել է Մխիթարյանը «Kicker»-ին տված հարցազրույցում:

Հավելենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 25-ին:

 
Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 255 | Ավելացրեց: Ադմին(Ռոյս) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]