Вверх


Вакансии
Требуются журналисты

Блоги пользователей
Мысли наших болельщиков

Конкурс прогнозов
Прием ставок на матчи

Пользователь недели
Реббека
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 12 » Գյունդողանի` խաղադաշտ վերադառնալու ժամկետներն անհայտ են
15:27
Գյունդողանի` խաղադաշտ վերադառնալու ժամկետներն անհայտ են
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Այս մասին հայտնել է դորտմունդցիների մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը:

-Նրա առողջական վիճակի վերաբերյալ առայժմ ոչ մի առաջխաղացում չկա: Մենք չգիտենք, թե Գյունդողանը երբ կվերադառնա խաղադաշտ,- ասել է Ցորկը:

Հիշեցնենք' ֆուտբոլիստն օգոստոս ամսին վնասվածք էր ստացել Գերմանիայի հավաքականի ընկերական հանդիպման ժամանակ: Նշվում էր, որ նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ երկու շաբաթ անց:

Սակայն հետո հայտնի դարձավ, որ բուժման համար անհրաժեշտ է ևս մեկ ամիս, սակայն խաղացողն այժմ էլ պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ:
Կատեգորիա: Բունդեսլիգա | Դիտումներ: 213 | Ավելացրեց: Mkhitaryan10 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]