Вверх


Вакансии
Требуются журналисты

Блоги пользователей
Мысли наших болельщиков

Конкурс прогнозов
Прием ставок на матчи

Пользователь недели
Реббека
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 27 » Գերմանական մամուլ. «Շալկե 04»-ի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը լավագույնների թվում էր
12:37
Գերմանական մամուլ. «Շալկե 04»-ի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը լավագույնների թվում էր
Գերմանական հեղինակավոր պարբերականներից «Ruhr Nachrichten»-ը և «Der Westen»-ը բարձր են գնահատել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Շալկե 04»-ի դեմ ցուցադրած խաղը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակում կաացած այս խաղում դորտմունդյան ակումբը 3:1 հաշվով հաղթանակ տոնեց, իսկ Մխիթարյանը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Der Westen»-ը, գնահատելով Յուրգեն Կլոպի սաների ցուցադրած խաղը, Հենրիխ Մխիթարյանին տվել է ամենաբարձր՝ 1 գնահատականը և գրել.

«Հայ ֆուտբոլիստը իր առաջին դերբիում հրաշալի էր: Մեծ աշխատանք կատարեց պաշտպանությունում և մասնակցություն ունեցավ գոլերին: 3-րդ գոլի ժամանակ շատ տպավորիչ էր նրա անցումը»:

Նշենք, որ «Der Westen»-ի վարկածով դորտմունդցիների կազմում 2-րդ ամենաբարձր գնահատականը ստացել է դարպասապահ Վայդենֆելերը՝ 1.5: Ամենացածր գնահատականին արժանացել են Գրոսկրոյտցը և Դուրմը՝ 3.5:

«Ruhr Nachrichten»-ը ևս Հենրիխ Մխիթարյանին գնահատել է շատ բարձր՝ 2: Ստորև ներկայացնում ենք պարբերականի գնահատականները.

Ռոման Վայդենֆելլեր-2
Նևեն Սուբոտիչ-3.5
Մատս Հյումմելս-3.5
Մարսել Շմելցեր-4
Էրիկ Դուրմ-3
Սվեն Բենդեր-2.5
Նուրի Շահին-2
Հենրիխ Մխիթարյան-2
Մարկո Ռոյս-3
Կևին Գրոսկրոյտց-3
Ռոբերտ Լևանդովսկի-4
Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ-3.5
 

Հավելենք, որ գերմանական պարբերականները մեծամասամբ գնահատում են 6 բալանոց համակարգով: Ամենաբարձր գնահատականը համարվում է 1-ը, ամենացածրը՝ 6-ը:
Կատեգորիա: Բունդեսլիգա | Դիտումներ: 184 | Ավելացրեց: Ադմին(Ռոյս) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Araqelyan Vahe  
0
halala

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]