Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է գնել Դիեգո Կոստային
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը հետաքրքրվում է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի ծառայություններով, հաղորդում է football-espana-ն: Նա դիտարկվում է որպես փոխարինող լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, որն ամռանը ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա թիմից: Չի բացառվում, որ Լեւանդովսկու տրանսֆերը տեղի ունենա արդեն ձմռանը: Կոստայի համար «Բորուսիան» պատրաստ է վճարել մոտ 24 միլիոն եվրո:
Մադրիդցիները պատրաստ են 25-ամյա Կոստային բաց թողնել միայն ընթացիկ մրցաշրջանի վերջում: Հարձակվողի կլաուզուլան 38 միլիոն եվրո է: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»: