Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Գելզենկիրխենում հյուրընկալվեց «Շալկե-04»-ին եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Յուրգեն Կլոպի թիմի կազմում աչքի ընկան Օբամեյանգը, Շահինը եւ փոխարինման դուրս եկած Բլաշչիկովսկին: Շահինը Տիմո Հիլդեբրանդի դարպասը գրավեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո:
30-րդ րոպեին «Բորուսիայի» դարպասին նշանակված 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Քեւին-Պրինս Բոատենգը: