18:55 «Բորուսսիան» նվազագույն հաշվով հաղթեց «Հաննովերին», Մխիթարյանը խաղաց 78 րոպե | |
Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակներումմ Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Հաննովերին»: Նշենք, որ Յուրգեն Կլոպպը մեկնարկային կազմում էր ընդգրկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ՀենրիխՄխիթարյանին: Խաղի արդեն 3-րդ րոպեին Էրիկ Դուրմը 11 մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Մարկո Ռոյսը: 78-րդ րոպեին Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ մտավ Յոնաս Հոֆֆմանը: «Բորուսսիա» Դ - «Հաննովեր» 1-0 Գոլը՝ Մ. Ռոյս (3, 11մ) | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

