19:53 Bild. Լևանդովսկին «Բավարիայում» բուժզննում է անցել (լուսանկարներ) | |
Գերմանական սպորտային պարբերականները ողողված են այն տեղեկատվությամբ, որ Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այսօր բուժզննում է անցել Մյունխենի «Բավարիայում»: 25-ամյա ֆուտբոլիստը Վարշավայից այսօր առավոտյան է ժամանել Մյունխեն և անմիջապես ուղևորվել է այն կլինիկա, որտեղ բուժզննում են անցնում մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները: «Bild» պարբերականը նշում է, որ լեհ ֆուտբոլիստի առողջական վիճակը հետազոտել է «Բավարիայի» բժիշկ Հանս-Վիլհեմ Մյուլլեր-Վոլֆարթը: Նշված աղբյուրը հրապարակել է նաև ներկայացված լուսանկարները, որոնցում երևում է` ինչպես է Լևանդովսկին շտապում բուժզննման:
Սպասվում է, որ Լևանդովսկին «Բավարիայի» հետ հնգամյա պայմանագիր կկնքի, սակայն ելույթները մյունխենյան ակումբում կսկսի հաջորդ մրցաշրջանից: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



