13:37 Բենդեր. Միայնակ չեմ կարող պայքարել Օզիլի դեմ | |
Դորտմունդի «Բորուսսիայի» խաղացող Սվեն Բենդերն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Արսենալի» դեմ խաղին: Բենդերն այդ դիմակայությունից առաջ հայտարարել է, որ լոնդոնցիների առաջատար ֆուտբոլիստներից Մեսութ Օզիլի դեմ խաղալու մեծ ցանկություն ունի: «Սիրում եմ խաղալ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների դեմ: Դա հերթական մարտահրավերն է, որը հաճույք է պատճառում, սակայն Մեսութն այնպիսի ֆուտբոլիստ է, որ ես միայնակ չեմ կարող դիմակայել նրան: Նա այնպիսի բարձրակարգ խաղ է ցուցադրում, որ ինքս հաստատապես չեմ կարողանա անհատական պայքարում հաղթել նրան: Մենք կարող ենք միայն խմբով խանգարել Մեսութին՝ մի քանի հոգով փակելով նրա փոխանցումների ճանապարհը»,-ասել է Բենդերը: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

