19:35 «Արսենալ»-«Բորուսսիա». դորտմունդցիների նախաղյա մարզման ֆոտոշարքը | |
Իսպանական առաջատար AS պարբերականն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջիկա՝ «Արսենալ»-«Բորուսսիա Դորտմունդ» խաղին: ««Արսենալն» այսօր կարևորագույն հանդիպում է անցկացնելու Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի բացահայտման դեմ՝ մահված խմբի շրջանակում: Առաջին երկու տուրի հաղթանակներից հետո «Արսենալը» գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսսիան» Նապոլիում 3 միավոր կորցրեց: Դորտմունդյան ակումբի գործերը պարտվելու դեպքում կբարդանան, հատկապես եթե «Նապոլին» հաղթի «Մարսելին»: 8 տարի առանց տիտղոսի մնալուց հետո Արսեն Վենգերի թիմը երբեք նման հաջող մեկնարկ չէր ունեցել: Օզիլը, Կասորլան և Ռեմսին նախանձի առարկա կարող են լինել եվրոպական ցանկացած թիմի համար: Ամեն դեպքում «Արսենալը» կորուստներ ունի՝ ի դեմս Ֆլամինիի: Այս խաղին որակազրկման պատճառով տրիբունայից հետևել պատրաստվող Յուրգեն Կլոպի թիմը խաղալու է առանց Գյունդոգանի, ով բացակայել է նաև Գերմանիայի առաջնության վերջում հանդիպումներում: Ամեն դեպքում Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը և Ռոբերտ Լևանդովսկին բավարար պատճառներ են «Բորուսսիայի» հաջողությանը հավատալու համար»,-գրում է As-ը: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

